Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Октябрь
2023

Ազատությունից զրկված անձանց ազատ արձակման հավանականությունը քիչ է, չունեմ հիմք ենթադրելու, որ Արդարադատության միջազգային դատարանը կամ ՄԻԵԴ-ը նման որոշում կկայացնի․ Եղիշե Կիրակոսյան

0

Հայաստանն Արդարադատության միջազգային դատարանին մոտ 10 պահանջ է ներկայացրել, որոնցից մեկն այն է, որ Ադրբեջանը ձեռնպահ մնա ԼՂ-ի ներկա և նախկին պաշտոնյաների նկատմամբ իրականացվող պատժիչ գործողություններից։ Այս մասին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ է անում Հայաստանը՝ ի պատասխան Ադրբեջանի դատախազության գործողություններին։

«Հայտարարություն էր եղել, որ խոսքը 300 անձի մասին է։ Ցուցակ չենք տեսել, բայց կա հնչեցված թիվ, արդեն ունենք ապօրինի ազատությունից զրկման դեպքեր։ Այս ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը Արդարադատության միջազգային դատարան ներկայացված մեր պահանջն էր», - նշեց Կիրակոսյանը՝ հավելելով, որ ԱՄԴ-ին Հայաստանը մոտ 10 պահանջ է ներկայացրել։ 

Ադրադառնալով Ռուբեն Վարդանյանի ապօրինի ձերբակալությանը, Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը շեշտեց, որ իր մասով ևս Եվրոպական դատարան առանձին պահանջ է ներկայացվել։ 

«Այս մասով նաև քննարկում ենք առանձին անձանց շրջանակի վերաբերյալ ևս Եվրոպական դատարան կամ այլ որևէ այլ դատական պրոցեսներով պահանջ ներկայացնել։ Սակայն, սավոք, սա առաջին դեպքը չէ, երբ անձին առևանգում են կամ բռնվում են։ Մենք ունենք գերեվարված հայրենակիցներ, որոնք շարունակում են գտնվել Բաքվի բանտերում։ Այն անձինք, որոնք գերեվարվում էին, բոլորն էլ արժանանանում էին նույն ճակատագրին, այսինքն՝ արժանանում էին տարբեր հոդվածներով մեղադրանքների, ներառյալ ահաբեկչությունը, զինված խմբավորումներ ստեղծելն ու սահման հատելը», -հավելեց նա։

Հարցին՝ ինչ է ՀՀ-ն դատարանից ակնկալում, Կիրակոսյանը նշեց, որ ակնկալվում է, որ դատարանը կկիրառի միջոց, որով կարգելի նմանատիպ միակողմանի պատժիչ գործողությունների իրականացումը:

«Որովհետև սա ակնհայտորեն Ադրբեջանի կամքով իրենց ցանկությամբ կամայականորեն պատժիչ ֆունկցիա իրականացնելն է, որոշել, թե ով է մեղավոր, ով՝ ոչ։ Խնդիրն այն է, որ սա արդեն անկառավարելի է դարձել, դա կարող է շատ ավելի խորքային հետևանքներ ունենալ»,-նշեց է նա:

Ինչ վերաբերում է առարկայական ակնկալիքներին, ապա, ըստ Եղիշե Կիրակոսյանի, ազատությունից զրկված անձանց ազատ արձակման հավանականությունը, ինչը թերևս ամենաառարկայական ակնկալիքն է, քիչ է։

«Չունեմ նմանատիպ հիմք ենթադրելու, որ դատարանը նման որոշում կկայացնի։ Ընդ որում՝ ոչ միայն Արդարադատության միջազգային դատարանի մասին եմ խոսում, այլև ՄԻԵԴ-ի։ Այնուամենայնիվ շարունակում ենք պահանջել ազատ արձակել Եվրոպական դատարանի ձևաչափով, բայց կարծում եմ հավանականությունը մեծ չէ։ Դատարանները, ցավոք, չեն միջամտում կամ չեն պարտավորեցնում Ադրբեջանին ազատ արձակել։ Միակ տարբերակը մնում է այն, որ պահանջ ներկայացնենք այդ անձանց իրավունքները երաշխավորելու և ապօրինի գործընթացները հնարավորինս զսպելու ուղղությամբ», շեշտեց Կիրակոսյանը։

Անրադառնալով Ադրբեջանի դատախազի կողմից 300 արցախցու միջազգային հետախուզում հայտարարելուն՝ Կիրակոսյանը նշեց, որ այս պարագայում քաղաքացիները պետք է զգուշավորություն դրսևորեն և շատ ուշադիր լինեն, քանի որ այլ երկիր մեկնելու դեպքում միջազգային հետախուզման մեջ գտնվելու պարագայում նրանց կարող են հանձնել Ադրբեջանին, նման հավանականությունը բացառված չէ։

«Նմանատիպ հանցագործությունների համար հետախուզում հայտարարելու դեպքում, օրինակ, եթե «Ինտեպոլի» միջոցով է դա արվում, շատ դեպքերում նմանատիպ կոնտեքստից բխող պահանջները «Ինտերպոլը» համարում է քաղաքական և դրանք չեն ներառվում համաշարհային հետախուզման տրամաբանության մեջ։ Չի բացառվում որոշ պետություններ, որոնք կհամագործակցեն Ադրբեջանի հետ, ուղղակի կգնան այդ քայլին, այդ ռիսկը կա։ Քաղաքացիները պետք է անպայման ուշադիր լինեն, որովհետև որևէ բան բացառելի չէ։ Նախկինում մենք ունեցել ենք նմանատիպ դիպվածներ, երբ Ադրբեջանի կողմից հետախուզվող մարդիկ հանձնվել են Ադրբեջանին»,-նշեց նա՝ շեշտելով, որ խոսքն այս դեպքում հայերի մասին չէ։





Губернаторы России
Москва

Сергей Собянин. Главное за день





Москва

Сергей АРУТЮНОВ на своём сольном концерте в Государственном Кремлёвском Дворце презентовал дуэт с Родионом Газмановым. Артисты вместе исполнили хит “Люси”


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: Услугами и сервисами mos.ru москвичи воспользовались 4 миллиарда раз



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Булат Окуджава

Урганта и Смехова исключили из концерта памяти Окуджавы: Вдова барда извинилась - в том числе, за проведение события




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Независимый фантастический триллер из девяностых

Гол Чалова с пенальти принес ЦСКА победу над «Зенитом» в матче РПЛ

Гол Чалова с пенальти принес ЦСКА победу над "Зенитом" в чемпионате России


Уимблдон

Финалистка юниорского Уимблдона-2023 получила временное отстранение за допинг



Новости Крыма на Sevpoisk.ru


Сергей Брановицкий

Вывод Песни, Альбома, Клипа в ТОП Музыкальных Чартов!



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России