Добавить новость
103news.com
World News in Armenian
Октябрь
2023

Արցախից տեղահանված Մանգասարյանների ընտանիքում աղջիկ է ծնվել

0

Արտաշատի ծննդատանը լույս աշխարհ է եկել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված Էրիկ և Անյա Մանգասարյանների երկրորդ դուստրը՝ Լուսեն՝ ծնողներին պարգևելով անսահման երջանկություն և հետին պլան մղելով տեղահանության հետ կապված ցավալի ապրումները։ 

Մանգասարյանների ընտանիքը եկել է Ստեփանակերտից։ 44-օրյա պատերազմից հետո ընտանիքը Շուշիի շրջանի Քարին տակ գյուղից տեղափոխվել ու հաստատվել էր Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքում։ Ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո առաջինը Հայաստան է ժամանել Անյան` իր ավագ դստեր և հարազատների հետ։ Նրանք երկու օր անցկացրել են ճանապարհին: Օրեր անց ընտանիքին միացել է ամուսինը։ Երկրորդ դուստրը ծնվել է հոկտեմբերի 2-ին։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում փոքրիկի մայրը վստահեցրեց՝ ծննդաբերության ժամանակ խնդիրներ չեն առաջացել։ Հոգատար բուժանձնակազմը փոքրիկ Լուսեի լույս աշխարհ գալու համար արել է հնարավոր ամեն ինչ։

«Լուսե ենք կոչել, քանի որ նա իր ծնունդով այս դժվար օրերին լույս է բերել մեզ համար։ Լուսեն հանգիստ է, սնվում է ու քնում։ Դեռ չենք որոշել հետագա անելիքները, բայց համոզված ենք, որ ամեն ինչ լավ է լինելու»,- վստահաբար ասաց նորածնի մայրը։

Զրույցի ընթացքում հերթական զննման եկավ մանկաբարձուհի Լուսինե Պողոսյանը, ով օգնել է Անյային ծննդաբերության ժամանակ։

«Լուսեի մայրը շատ կազմակերպված անձնավորություն է։ Հղիության ընթացքում հետևել է բժիշկների բոլոր ցուցումներին։ Հասկանում էինք, թե ինչպիսի սթրես է նա տարել տեղահանման օրերին, սակայն թույլ չենք տվել, որ նրա մոտ առաջանան պրոբլեմներ։ Նրա և մեզ մոտ գտնվող բոլոր կանանց համար ստեղծում ենք լավ միջավայր, բոլորի հանդեպ հոգատար ենք և ուշադիր»,- ասաց մանկաբարձուհին։

Արտաշատի ծննդատան ղեկավար Արման Սահակյանը նշեց, որ Անյա Մանգասարյանից բացի իրենց մոտ հաշվառման մեջ կա Լեռնային Ղարաբաղից տեղահանված ևս 12 հղի կին։

«Մինչև մյուս ամվսա սկիզբն ակնկալում ենք ունենալ մոտ հինգ ծնունդ։ Աշխատում ենք առավելագույն չափով օգնել մեր հայրենակիցներին։ Բոլորն էլ գտնվում են մեր համակ ուշադրության կենտրոնում։ Այս պահին նրանց մոտ հղիությունն ընթանում է բնականոն կերպով, ոչ ոքի մոտ լուրջ խնդիրներ չեն արձանագրվել»,- ասաց ծննդատան ղեկավարը։    







Губернаторы России





Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России