Գիտնականները պարզել են, թե ինչպես է գազարը ստացել իր նարնջագույն երանգը
Գիտնականները վերծանել և համեմատել են գազարի ավելի քան 600 տեսակների ԴՆԹ-ի կառուցվածքը, ինչը նրանց օգնել է ապացուցել, որ դրանք ընտելացվել են մ.թ. 9-10-րդ դարերում Արևմտյան կամ Կենտրոնական Ասիայում։ Նաև բացահայտել են երեք գեների մուտացիաները, որոնք ստիպում են գազարին կուտակել վիտամին A և նարնջագույն դառնալ: Այս մասին հայտնում է Հյուսիսային Կարոլինայի համալսարանի (NCSU) մամուլի ծառայությունը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Plants ամսագրում: