Վայք քաղաքի սկզբնամասում գազալցակայան ու հեղուկ գազի կայան է այրվում. կան վիրավորներ
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վայք քաղաքի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, հրդեհ է բռնկվել գործող գազալցակայանում և հեղուկ գազի կայանում։ Կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից։ Թե ինչ է այրվում, այս պահին հնարավոր չէ հայտնել։ Ժամանել են ոստիկանության Վայոց ձորի մարզային …
The post Վայք քաղաքի սկզբնամասում գազալցակայան ու հեղուկ գազի կայան է այրվում. կան վիրավորներ appeared first on ԳԱԼԱ.
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վայք քաղաքի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, հրդեհ է բռնկվել գործող գազալցակայանում և հեղուկ գազի կայանում։
Կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից։ Թե ինչ է այրվում, այս պահին հնարավոր չէ հայտնել։
Ժամանել են ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի և ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները, ովքեր ուժեղացած հերթապահություն են իրականացնում։
Այս պահին հրշեջները մեծ դժվարությամբ, իրենց կյանքը վտանգելով, պայքարում են կրակի տարածման դեմ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրից 3 հոգի տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխել են հիվանդանոց։
The post Վայք քաղաքի սկզբնամասում գազալցակայան ու հեղուկ գազի կայան է այրվում. կան վիրավորներ appeared first on ԳԱԼԱ.