Քենթրբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբիին, անդրադառնալով Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին, իր զորակցությունը բերեց Ամենայն Հայոց Հայրապետին
Հոկտեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Անգլիկան Եկեղեցու առաջնորդ, Քենթրբերիի արքեպիսկոպոս Նորին Սրբազնություն Ջասթին Ուելբիին։ Ողջունելով Քենթրբերիի արքեպիսկոպոսի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Նորին Սրբությունը կարևորեց Անգլիկան Եկեղեցու առաջնորդի ուղևորությունը տարածաշրջան, ինչը հնարավորություն կընձեռնի ամբողջական պատկերացում կազմելու տիրող իրավիճակի վերաբերյալ և իր նպաստը բերելու մեր