«Կնատյաց մարդիկ ընդհանրապես իրավունք չունեն ոչ միայն խորհրդարանում գտնվել, այլև պաշտոնական դիրք զբաղեցնել». Զարուհի Հովհաննիսյանը՝ Ալեն Սիմոնյան-Աննա Մկրտչյան վեճի մասին
0
«Հետագայում երբ հարց առաջանա, թե ինչո՞ւ կանայք չեն մասնակցում քաղաքականությանը, կարելի է հանգիստ մատնանշել նաեւ այն խտրական, կնատյաց եւ անմարդկային վերաբերմունքը, որը խորհրդարանում ի հայտ է գալիս՝ որպես խոսույթ եւ որեւէ կերպ որեւէ ձեւով փորձ չի արվում այդ ամենը վերահսկել կամ այս կամ այն կերպ փորձել ազդել, ազդեցություն ունենալ այդ արատավոր պրակտիկաների շարունակականության դադարեցման ուղղությամբ»: