Վերջին իրադարձությունները Հայաստանի կողմից ԼՂ-ն Ադրբեջանի մաս ճանաչելու անխուսափելի հետևանք էին. Պուտին
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը առանցքային էր, բայց Հայաստանն ինքը ճանաչեց այն՝ որպես Ադրբեջանի մաս: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում ընթացող Վալդայ ամենամյա համաժողովի ժամանակ: Ռուսաստանի նախագահը, հիշեցնելով 2022թ. աշնանը Պրահայում տեղի ունեցած հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև, ընդգծել է, որ «Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձությունները Հայաստանի կողմից այդ շրջանը