Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Октябрь
2023

Տարածաշրջանային կապուղիների բացումը պետք է հիմնված լինի երկրների ինքնիշխանության և իրավազորության լիակատար հարգանքի վրա. Փաշինյանի և ֆոն դեր Լայենի հայտարարությունը

0

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման արդյունքներով հոկտեմբերի 5-ին ընդունվել է համատեղ հայտարարություն, որում նշված է. «Այսօր մենք հանդիպեցինք Գրանադա քաղաքում՝ Իսպանիայի կողմից կազմակերպված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում։ Մենք վերահաստատեցինք Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ Ադրբեջանի ռազմական գործողության դատապարտումը և Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը …

The post Տարածաշրջանային կապուղիների բացումը պետք է հիմնված լինի երկրների ինքնիշխանության և իրավազորության լիակատար հարգանքի վրա. Փաշինյանի և ֆոն դեր Լայենի հայտարարությունը appeared first on ԳԱԼԱ.

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման արդյունքներով հոկտեմբերի 5-ին ընդունվել է համատեղ հայտարարություն, որում նշված է.

«Այսօր մենք հանդիպեցինք Գրանադա քաղաքում՝ Իսպանիայի կողմից կազմակերպված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում։

Մենք վերահաստատեցինք Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ Ադրբեջանի ռազմական գործողության դատապարտումը և Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը՝ հիմք ընդունելով 1991թ. Ալմաթիի հռչակագիրը և այն գիտակցումը, որ Հայաստանի տարածքը կազմում է 29800 կմ2, իսկ Ադրբեջանինը՝ 86600 կմ2: Մենք նաև ընդգծել ենք, որ տարածաշրջանային կապուղիների բացումը պետք է հիմնված լինի երկրների ինքնիշխանության և իրավազորության լիակատար հարգանքի, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա։

Հայաստանն ու Եվրամիությունը կապված են ընդհանուր քաղաքական արժեքներով և կանոնների վրա հիմնված միջազգային կարգի նկատմամբ իրենց հանձնառությամբ:

Այս դժվարին ժամանակներում Եվրամիությունը և Հայաստանը կանգնած են կողք կողքի:

Մենք հանձնառու ենք առավել ամրապնդել ԵՄ-Հայաստան հարաբերությունները։

Ինչպես քննարկեցինք այս շաբաթվա սկզբին, Ղարաբաղից Հայաստան տեղահանված ավելի քան 100,000 հայերի մարդասիրական կարիքները հոգալը մեր անմիջական ուշադրության կենտրոնում է: Մենք քննարկել ենք, թե ինչպես ապահովել Եվրամիության կողմից տրամադրվող մարդասիրական օգնության և այլ հրատապ աջակցության առավելագույն արդյունավետությունը: Այն կկազմի 10,45 միլիոն եվրո։

Նախագահ ֆոն դեր Լայենը նաև հայտարարեց, որ Հանձնաժողովն իր տարեկան ծրագրից Հայաստանի համար ֆինանսավորում է մոբիլիզացնում և կտրամադրի 15 միլիոն եվրո՝ որպես բյուջետային աջակցություն։ Սա Հայաստանի կառավարությանը թույլ կտա հասցեագրել սոցիալ-տնտեսական հրատապ կարիքները և աջակցել սննդամթերքի և վառելիքի ձեռքբերմանը:

Երկարաժամկետ հեռանկարում Եվրամիությունը և Հայաստանը վճռական են՝ ամրապնդելու իրենց տնտեսական կապերը՝ աշխատելով Համապարփակ տնտեսական գործընկերության համաձայնագրի ողջ ներուժը բացահայտելու ուղղությամբ: Մասնավորապես, Հայաստանի համար ԵՄ Տնտեսական ներդրումային պլանը (EIP) նախատեսում է մինչև 2,6 միլիարդ եվրո, որը կօգտագործվի կարևոր ենթակառուցվածքային և այլ նախագծերում ներդրումների համար։

Հանձնաժողովը և Հայաստանը կկրկնապատկեն ջանքերը կարևոր ծրագրերի իրականացման ուղղությամբ: Հանձնաժողովը նաև կաջակցի Հայաստանի մասնակցությանը տարածաշրջանային նախագծերում, ինչպիսին է Էլեկտրաէներգիայի սևծովյան մալուխը։ Հանձնաժողովը կավելացնի նաև Հայաստանին տեխնիկական աջակցությունը, մասնավորապես օդային անվտանգության և միջուկային անվտանգության ոլորտներում:

Նախագահ ֆոն դեր Լեյենը տեղեկացրել է Հայաստանին աջակցելու նպատակով Եվրամիության և Միացյալ Նահանգների կողմից համատեղ միջոցառման նախապատրաստման մասին։

Առաջիկա օրերին մենք կշարունակենք քննարկումները մեր հարաբերությունների հետագա ամրապնդման ուղիների շուրջ»։

The post Տարածաշրջանային կապուղիների բացումը պետք է հիմնված լինի երկրների ինքնիշխանության և իրավազորության լիակատար հարգանքի վրա. Փաշինյանի և ֆոն դեր Լայենի հայտարարությունը appeared first on ԳԱԼԱ.





Губернаторы России
Москва

Собянин исключил запрет для самокатчиков ездить по тротуарам в Москве





Москва

Врач дерматолог-косметолог Мадина Байрамукова: в чем отличие химических фильтров от физических


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин рассказал о разделе сервиса RUSSPASS, который запустили к началу летнего сезона



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Баста

Тренер СКА Попов назвал Басту адекватным футбольным руководителем




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Две бронзы выиграли забайкалки на международных соревнованиях по киокусинкай «Moscow Cup 2024»

Гонки на яхтах и практики лидеров рынка: предприниматели Татарстана станут участниками образовательной регаты в Москве

ЦСКА и МФТИ заключил соглашение о сотрудничестве


Дарья Касаткина

Касаткина, Андреева и Кудерметова — в тройке лидеров в борьбе за звание лучшей теннисистки



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Санкт-Петербург не смог обойти Москву в рейтинге жизни населения



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России