Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում. բժիշկները պայքարում են 25-ամյա տղայի կյանքի համար
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 23:00-ի սահմաններում Շենգավիթ բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը և վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, …
The post Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում. բժիշկները պայքարում են 25-ամյա տղայի կյանքի համար appeared first on ԳԱԼԱ.
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 23:00-ի սահմաններում Շենգավիթ բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը և վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։ Ոստիկանները պարզում են՝ որտեղ և ինչ հանգամանքներում է վիրավորը հրազենային վնասվածք ստացել, ինչպես նաև պարզում են նրա ինքնությունը։
Գ. Շամշյանի տեղեկություններով` վիրավորը 25-ամյա տղա է:
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք փոխանցվելու են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։
The post Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում. բժիշկները պայքարում են 25-ամյա տղայի կյանքի համար appeared first on ԳԱԼԱ.