«Հայաստան Արցախ հիմնադրամը» վերջին 34 տարում նվիրաբերել է 1 միլիարդ դոլարի օգնություն Հայրենիքին
««Հայաստան Արցախ հիմնադրամին» անվճար առաջարկվում են միլիոնավոր դոլարների կյանք փրկող դեղամիջոցներ և բժշկական պարագաներ։ հիմնադրամին մնում է միայն վճարել առաքման ծախսերը: Մենք ողջունում ենք ձեր առատաձեռն նվիրատվությունները, որպեսզի կարողանանք այս արժեքավոր օգնությունը շարունակել Հայաստանի բոլոր բժշկական կենտրոններին», - ասաց հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանը: