Դեկտեմբերին կորոշվի ՌԴ նախագահական ընտությունների օրը
Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատը՝ Դաշնային խորհուրդը դեկտեմբերին պետք է որոշի նախագահական ընտրությունների օրը։
«Ռուսաստանի պետական համակարգը կայուն է։ Օրենսդրական դաշտը պատրաստ է»,- անդադառնալով խնդրին, հայտարարել է բռնակցված Ղրիմից սենատոր ընտրված Օլգա Կովիտիդին:
Նա չի բացառել այլ պետությունների կողմից ընտրական գործընթացին միջամտելու փորձերը։
«Զարմանալի է: Ռուսաստանում նախագահական ընտրությունները դեռ չեն սկսվել, իսկ արտերկրի հակառակորդներն արդեն համաձայն չեն դրանց հետ: Ռուսաստանի դեմ մղվող այս մտավոր պատերազմը չի կարելի թերագնահատել»,- հայտարարել է սենատորը:
ՌԴ նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենան 2024 թվականի մարտին։