Իսրայել-Պաղեստին հակամարտության զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 1,600-ը
Պաղեստինա-իսրայելական հակամարտության թեժացման 4-րդ օրվա արդյունքներով զոհվել է 900 իսրայելցի, կա 2,400 վիրավոր, 100-150 մարդ առևանգվել է և տարվել Գազայի հատված:
Այս մասին հայտնում է haaretz.com-ը՝ հավելելով, որ տասնյակ օտարերկրյա քաղաքացիներ են սպանվել, առևանգվել:
Մինչդեռ Իսրայելի ավիահարվածների հետևանքով զոհվել է 704 պաղեստինցի: Սակայն Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել էին, որ Իսրայելի տարածքում հայտնաբերվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման 1,500 զինյալի դի: