ԱԱԾ-ի բացահայտած «պետական դավաճանը» արդարացվեց, քրեական հետապնդումը դադարեցվեց
2021-ի փետրվարին Ազգային անվտանգության ծառայությունը հրապարակեց նյութ, որ պետական դավաճանության մեջ մեղադրվող բազմաթիվ մարդիկ են ձերբակալվել, իմ պաշտպանյալն այդ մարդկանցից մեկն է եղել: Այն ժամանակ զինվորական էր, վարորդ, մեղադրվում էր պետական դավաճանության մեջ: Ի սկզբանե մենք հերքում էինք մեղադրանքը, բայց պաշտպանյալիս կալանավորեցին, հետո կալանքի ժամկետը երկարացրին: Գործով մարդ էր անցնում, որը քննությամբ պետք էր վկայակոչված փաստերը ճշտելու համար, այդ մարդուն գտանք, ներկայացրինք քննության: