Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պաղեստինի և Իսրայելի նախագահների հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 9-ին հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի և Պաղեստինի նախագահ Մահմուդ աբասի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են Իսրայելի և Պաղեստինի շուրջ տեղի ունեցող վերջին իրադարձություններին։ Էրդողանն ընդգծել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու և խելամիտ գործելու անհրաժեշտությունը։ Բացի այդ, Թուրքիայի նախագահը նշել է, որ Թուրքիան շարունակելու է բախումներին վերջ …
The post Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պաղեստինի և Իսրայելի նախագահների հետ appeared first on ԳԱԼԱ.
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 9-ին հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի և Պաղեստինի նախագահ Մահմուդ աբասի հետ։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են Իսրայելի և Պաղեստինի շուրջ տեղի ունեցող վերջին իրադարձություններին։
Էրդողանն ընդգծել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու և խելամիտ գործելու անհրաժեշտությունը։
Բացի այդ, Թուրքիայի նախագահը նշել է, որ Թուրքիան շարունակելու է բախումներին վերջ տալուն և կայուն խաղաղություն հաստատելուն ուղղված իր գործելաոճը։
Էրդողանը նույն օրը հեռախոսազրույց է ունեցել նաև Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկաթիին, Կատարի Շեյխ Թեմիմ բին Համեդ Ալ-Սանիի հետ և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի հետ։
Այս դեպքում ևս մտքեր են փոխանակվել Իսրայելի և Պաղեստինի շուրջ օրերս սրված իրավիճակի վերաբերյալ, որի ընթացքում Էրդողանը մեկ անգամ ևս ընդգծել է հարցի շուրջ Թուրքիայի դիրքորոշումը։
Հիշեցնենք, որ Պաղեստինում գործունեություն ծավալող «ՀԱՄԱՍ» խմբավորումը հոկտեմբերի 7-ին լայնածավալ հարձակում էր սկսել Իսրայելի ուղղությամբ՝ իրականացնելով «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմագործողությունը, որին ի պատասխան էլ Իսրայելը սկսել էր «Երկաթե թրեր» գործողությունը՝ երկրում հայտարարելով պատերազմական դրություն։
Ռազմական բախման հետևանքով ընդհանուր զոհերի թիվն անցնում է 3000-ը։ Քաղաքացիական բնակչության շրջանում ևս մեծ թվով զոհեր կան։
The post Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պաղեստինի և Իսրայելի նախագահների հետ appeared first on ԳԱԼԱ.