Ինձագին գլխավորեց «Սալերնիտանան»
«Սալերնիտանան» հայտարարել է Ֆիլիպո Ինձագիին՝ ակումբի նոր գլխավոր մարզիչ նշանակելու մասին:
50-ամյա իտալացին այս պաշտոնում փոխարինել է Պաուլա Սոուզային։
Ինձագիի վերջին աշխատանքը «Ռեգինայում» էր, որը նա գլխավորեց 2022/23 մրցաշրջանում։ Նա նախկինում մարզել է «Բրեշիան», «Բենևենտոն», «Բոլոնիան», «Վենետիկը» և «Միլանը»:
8 տուրից հետո Սալերնիտանան 3 միավորով զբաղեցնում է Ա Սերիայի նախավերջին՝ 19-րդ տեղը։