Ուզում եմ գաղտնիք բացել ՌԴ նախագահի և իմ առաջին հանդիպումից. Փաշինյանը մանրամասներ ներկայացրեց 2018-ի Սոչիի հանդիպումից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում գաղտնիք բացեց ՌԴ նախագահի և իմ միջև 2018 թվականին Սոչիում տեղի ունեցած առաջին հանդիպումից:
«ՌԴ նախագահն ասաց՝ ես գիտեմ, որ շատ են այն խոսակցությունները, որ Ռուսաստանը միջամտում է տարբեր երկրների գործերին, նրանց սուվերենությունն անընդհատ նսեմացնում է: Ինքը վերահաստատել է, որ անվերապահ հարգանք ունի Հայաստանի անկախության, սուվերենության և որոշումներ կայացնելու ազատության վրա:
Մենք, ըստ էության, մեր հարաբերությունները կառուցում ենք այդ առաջին խոսակցության ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների վրա: Մենք ոչ մի բան չենք փոխում, մենք ոչ մի մեր պարտավորություն չենք հրաժարվել կատարել»,-պատմեց Փաշինյանը: