Արմեն Աշոտյանին ազատ արձակելու և նրա նկատմամբ երաշխավորություն ստանձնելու միջնորդությամբ Հայաստանի կոռուպցիոն դատարանին դիմել է Կոլումբիայի նախկին նախագահը
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնում է. «Արմեն Աշոտյանին ազատ արձակելու և նրա նկատմամբ երաշխավորություն ստանձնելու միջնորդությամբ Հայաստանի կոռուպցիոն դատարանին դիմել է Կոլումբիայի նախկին նախագահ Անդրես Պաստրանա Արանգոն: Դատավոր Դոլմազյանի արձագանքը արժանի էր իսկական նիկոլականին՝ դատավորը չի ճանաչում Արանգոյին, հետևաբար նա չի վայելում դատավորի վստահությունը: Մեկնաբանությունները թողնում եմ ընթերցողին»: Ա.Պ.Արանգոյի վերաբերյալ հղումը մեկնաբանությունում