Ինչի կարող են հանգեցնել Ադրբեջանի դեմ ԵՄ պատժամիջոցները. JAMnews
JAMnews. Հոկտեմբերի 5-ին Եվրախորհրդարանի պատգամավորները բանաձեւ են ընդունել՝ կոչ անելով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, վերանայել Բաքվի հետ համագործակցությունը և նվազեցնել ադրբեջանական բնական գազից կախվածությունը՝ Արցախում վերջին ռազմական գործողությունների պատճառով։ Այս բանաձևը իրավաբանորեն պարտադիր չէ, սակայն եվրոպական կառույցները կարող են դա հաշվի առնել որոշումներ կայացնելիս։ Ընդունված փաստաթուղթը կոչ է անում ԵՄ ղեկավարությանը դադարեցնել Ադրբեջանի հետ գործընկերության