Քարակերտ-Դալարիկ հատվածում բեռնատար գնացք է վթարվել
Քարակերտ-Դալարիկ հատվածում հոկտեմբերի 12-ին՝ կեսգիշերն անց, բեռնատար գնացք է վթարվել: Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից հայտնում են, որ 36 վագոնից բաղկացած գնացքը մասնակի բեռնված էր ցեմենտի արտադրության համար նախատեսված հումքով, ինչպես նաև ուներ դատարկ վագոններ: Զոհեր չկան: Բացի շարժակազմից, վնասվել է նաև երկաթուղային գիծը: Ներկայում ընկերությունը կատարում է վթարավերականգնողական աշխատանքներ: Տվյալ հատվածով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, ինչի […]