103news.com
World News in Armenian
Октябрь
2023

ՄԱԿ-ի ներկայացուցիչը ԵԽԽՎ-ում ներկայացրել է ԼՂ-ից «Փախստականների արձագանքման ծրագիրը»

0

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում Իրավական հարցերի և մարդու իրավունքների, Միգրացիայի և Մոնիտորինգի հանձնաժողովները համատեղ լսումներ են անցկացրել «Ղարաբաղի հայության մարդու իրավունքներն ու հումանիտար իրավիճակը և Ադրբեջանի միջազգային պարտավորությունները» թեմայով:

Այս մասին հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը:

Քննարկման ժամանակ Ստրասբուրգի եվրոպական ինստիտուտներում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Անդրեաս Վիսները փաստեր է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի բնակչության տեղահանման վերաբերյալ:

Նա հիշեցրել է, որ 100 632 փախստական, այդ թվում՝ 30 000 երեխա, ապաստան են ստացել Հայաստանում, ինչը նշանակում է, որ այստեղ յուրաքանչյուր 30 մարդուց մեկը նոր ժամանած փախստական է, ընդ որում՝ 2020 թ. պատերազմից հետո Հայաստանում հաստատվել էր ևս մոտ 35 000 փախստական:

«Նոր ժամանած փախստականները հիմնականում շփոթված են ու անհանգստացած իրենց ապագայի հարցում: Նրանք չգիտեն՝ ինչ է լինելու իրենց տների հետ: Նրանք չգիտեն՝ արդյոք կկարողանա՞ն մի օր վերադառնալ: Նրանք չգիտեն՝ արդյոք իրենց երեխաներին հասանելի կլինի՞ կրթությունը: Փախստականներից շատերը գրեթե ոչինչ չեն վերցրել իրենց հետ, և անհապաղ առաջին անհրաժեշտության օգնության կարիք ունեն, ինչպես՝ ծածկոցներ, անկողնային պարագաներ, դեղորայք, սոցիալ-հոգեբանական աջակցություն և ապաստան:

Շատերը՝ ինչպես երեխաները, այնպես էլ մեծահասակները, տրավմայի են ենթարկվել և հոգեբանական աջակցության կարիք ունեն: Շատերն անհանգստացած են իրենց բարեկամ ծերերի համար, որոնք չեն կարողացել կամ չեն ցանկացել լքել իրենց տունը և իրենց կենդանիներին»,- նշել է Վիսները:

Նրա խոսքով՝ Հայաստանի կառավարությունը հետևողական և գովելի ջանքեր է գործադրել նոր ժամանածներին գրանցելու և նրանց աճող կարիքները բավարարելու ուղղությամբ:

ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչն ընդգծել է իր կառույցի ցուցաբերած աջակցությունը Հայաստանին և հայ փախստականներին՝ միևնույն ժամանակ, նշելով, որ միջազգային հանրության կողմից աջակցությունը շարունակելու կարիք կա: Նա տեղեկացրել է, որ հոկտեմբերի 7-ին ներկայացվել է «Փախստականների արձագանքման ծրագիր»՝ միջոցների հայթայթումը կազմակերպելու համար:

Ծրագրի համաձայն՝ մարդկանց աջակցությունը կազմակերպելու համար միջազգային հանրությունը նախատեսում է հավաքել 97 միլիոն դոլար: Ծրագիրը կոչված է՝ լրացնելու ՀՀ կառավարության և միջազգային դերակատարների ջանքերը՝ աջակցելու հայ փախստականներին:





Губернаторы России
Москва

Собянин: В районе «Южного порта» появится зеленая набережная без автомобилей





Москва

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: Социальный фонд выплатит остатки материнского капитала менее 10 тысяч рублей


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: В районе «Южного порта» появится зеленая набережная без автомобилей



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Игорь Бутман

Радио Jazz представило Игоря Бутмана в составе жюри премии «Все цвета джаза»




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Международный молодёжный форум БРИКС+ по спортивной дипломатии состоялся в Ульяновске

Легенда мирового хоккея Игорь Ларионов - амбассадор бренда "Лошадиная сила"

На матче "ЦСКА-Динамо" родилась новая семья


Людмила Самсонова

Титулы Самсоновой и Хромачёвой, неудача Касаткиной и прорыв Качмазова: как российские теннисисты проводят турниры в Азии



Новости Крыма на Sevpoisk.ru


Киев

В Кремле назвали позицию Зеленского «фатальной ошибкой»



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России