Իսրայելը պահեստազորայիններին ուղարկել է Լիբանանի հետ սահման
Իսրայելը պահեստազորի ստորաբաժանումներ է ուղարկել երկրի հյուսիսային շրջաններ, հայտնում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով երկրի Պաշտպանության բանակին։
«Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ պահեստազորայիններ է տեղակայել Լիբանանի սահմանի երկայնքով գտնվող քաղաքներում՝ Իսրայելի հյուսիսում ընդհանուր զորքերի համալրման ֆոնին», - գրում է թերթը։
Հրատարակության համաձայն՝ այդ ստորաբաժանումները պետք է պարեկեն տարածքը, դարանակալումներ կազմակերպեն և դիտակետեր տեղադրեն՝ ապահովելու բնակիչների անվտանգությունը: