Տարակուսած եմ՝ տեսնելով, որ այլատյացությունը և ավտորիտարիզմը քննադատող զեկույցի բանախոսը ներկայացնում է մի երկիր, որը էթնիկ զտման է ենթարկել իրենց պապենական հայրենիքում ապրող հայ բնակչությանը. Արուսյակ Ջուլհակյան
Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ժամանակ ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը: Պատգամավորը նշել է. «Հարգելի՛ գործընկերներ, Այսօր մենք քննարկում ենք ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հիմքերին սպառնացող վտանգներից մեկը: Ծայրահեղ աջ գաղափարախոսությունը, որը հաճախ դրսեւորվում է ազգայնականությամբ, այլատյացությամբ, ավտորիտարիզմով, թափ է հավաքում աշխարհի տարբեր կողմերում: Սա ոչ միայն սպառնում է իրավահավասարության