Добавить новость
103news.com
World News in Armenian
Октябрь
2023

Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ Երևանում. վնասազերծվել է կասկածյալներից մեկը. հայտնաբերվել են կրակված պարկուճներ, արնանման հետքեր

0

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 01:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի» թանգարանի մոտակայքում մի խումբ անձինք վիճաբանում են, որի ժամանակ փոխադարձ կրակոցներ են հնչել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ …

The post Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ Երևանում. վնասազերծվել է կասկածյալներից մեկը. հայտնաբերվել են կրակված պարկուճներ, արնանման հետքեր appeared first on ԳԱԼԱ.

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 01:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի» թանգարանի մոտակայքում մի խումբ անձինք վիճաբանում են, որի ժամանակ փոխադարձ կրակոցներ են հնչել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Արթուր Մուրադյանն ու Գոհար Գեղամյանը շատ արագ հասնում են Խաչիկ Դաշտենցի փողոց, որտեղ նրանց հաջողվում է հետապնդել և ենթադրյալ կռվի մասնակից կասկածյալներից մեկին վնասազերծել ու տեղափոխել ոստիկանության Էրեբունու բաժին:

Կռվի մյուս մասնակիցները, տեսնելով մոտեցող պարեկային ծառայողների ավտոմեքենաները, դիմում են փախուստի:

Դեպքի վայր են ժամանում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը, վարչության պետի՝ օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Սարգիս Մելքոնյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Երանոսյանը:

Տեղում ոստիկանները հայտնաբերում են Toyota Camry մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են կրակոցի, հարվածների հետքեր, դիմապակին էլ՝ վնասված:

Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են ատրճանակից արձակած 10-ից ավելի կրակված պարկուճ, 1 գնդակ, արնանման հետքեր, և ձեռքի ժամացույց, որը, հավանաբար, կռվի մասնակիցներից մեկինն է եղել:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վիճաբանությունը սկսվել է Խաչիկ Դաշտենց փողոցի 2/1 հասցեում գործող «Էրեբունի ամրոց» գարեջրատան խցերից մեկում, որն այնուհետ շարունակվել է ռեստորանի դիմաց, որի ժամանակ էլ հնչել են կրակոցներ:

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները, քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարեկների կողմից բռնված կասկածյալը Երևանի բնակիչ՝ 25-ամյա Հ. Հակոբյանն է:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ արդյոք նշված դեպքի առնչությամբ հիվանդանոցներ քաղաքացի կամ քաղաքացիներ տեղափոխվել են, թե՝ ոչ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

The post Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ Երևանում. վնասազերծվել է կասկածյալներից մեկը. հայտնաբերվել են կրակված պարկուճներ, արնանման հետքեր appeared first on ԳԱԼԱ.





Губернаторы России
Москва

Мэр Москвы направил послание ветеранам столицы





Москва

Навка: во время болезни Заворотнюк возили по Москве только в парандже


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин обратился к ветеранам Великой Отечественной войны в День памяти и скорби



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Тимати

«Девочки с каре»: возлюбленная и дочь Тимати сделали одинаковые прически




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Рождаемость на Дальнем Востоке стала выше, чем в среднем по России

Навка: во время болезни Заворотнюк возили по Москве только в парандже

Ежегодную спартакиаду «Комус» провели в Лужниках


Ролан Гаррос

Маринов, Мартьянова, Шлейхер: кто еще из звезд Игр БРИКС мог поехать на Олимпиаду в Париж



Новости Крыма на Sevpoisk.ru


Мода

Неделя восточной культуры "Караван Парад" на ВДНХ



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России