Մենք ուզում ենք, որ բոլոր բռնի տեղահանվածները մնան, ապրեն, աշխատեն ՀՀ-ում. Փաշինյան
Ուզում եմ շատ հստակ հայտարարել, որ եթե ԼՂ-ի մեր քույրերն ու եղբայրները իրենց տներ վերադառնալու հնարավորություն չունենան, մեր քաղաքականությունն է լինելու` անել ամեն ինչ, որպեսզի բոլոր բռնի տեղահանվածները մնան Հայաստանում։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «ԼՂ-ի հայաթափումը երբեք կառավարության պլանների և քաղաքական ցանկությունների, նույնիսկ ճգնաժամային կառավարման տրամաբանությամբ, օրակարգում չի եղել: …
The post Մենք ուզում ենք, որ բոլոր բռնի տեղահանվածները մնան, ապրեն, աշխատեն ՀՀ-ում. Փաշինյան appeared first on ԳԱԼԱ.
Ուզում եմ շատ հստակ հայտարարել, որ եթե ԼՂ-ի մեր քույրերն ու եղբայրները իրենց տներ վերադառնալու հնարավորություն չունենան, մեր քաղաքականությունն է լինելու` անել ամեն ինչ, որպեսզի բոլոր բռնի տեղահանվածները մնան Հայաստանում։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«ԼՂ-ի հայաթափումը երբեք կառավարության պլանների և քաղաքական ցանկությունների, նույնիսկ ճգնաժամային կառավարման տրամաբանությամբ, օրակարգում չի եղել: Ինչ արվել է, արվել է գործնականում օրերի ու ժամերի ընթացքում:
Մենք ուզում ենք, որ բոլորը մնան, ապրեն, աշխատեն ՀՀ-ում։ Ես ամեն օր ստանում եմ թվերը, թե ԼՂ-ից եկած քանի մարդ է դուրս եկել Հայաստանի Հանրապետությունից: Այս պահի դրությամբ մոտ 2500 մարդ է դուրս եկել Հայաստանից, և ես հույս ունեմ, որ նրանք պարզապես այս շոկային իրավիճակը հաղթահարելու համար դուրս են եկել իրենց բարեկամի մոտ ինչ-որ ժամանակ անցկացնելու և վերադառնալու»,- հայտարարեց Փաշինյանը:
The post Մենք ուզում ենք, որ բոլոր բռնի տեղահանվածները մնան, ապրեն, աշխատեն ՀՀ-ում. Փաշինյան appeared first on ԳԱԼԱ.