Վենետիկի հանձնաժողովը բարձր է գնահատել ՀՀ ջանքերը՝ ընտրական օրենսդրությունը համապատասխանեցնելու ԵԽ չափանիշներին
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) 136-րդ լիագումար նստաշրջանին ներկայացրել է ընտրական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխությունների և լրացումների փաթեթը, ինչպես նաև հայկական կողմի դիրքորոշումները և հանձնառությունները հանձնաժողովի առաջարկությունների վերաբերյալ: Նստաշրջանի ընթացքում հաստատվել է ՀՀ ընտրական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխությունների և լրացումների նախագծերի վերաբերյալ հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ համատեղ կարծիքը: Նախագիծն