103news.com
World News in Armenian
Октябрь
2023

Բիշքեկում մեկնարկել է Պուտին-Ալիև հանդիպումը, օրակարգում է ռուս խաղաղապահների հետագա ճակատագիրը ԼՂ-ում

0
Բիշքեկում մեկնարկել է Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որի առանցքում է լինելու ռուս խաղաղապահների հետագա ճակատագիրը Ղարաբաղում։


«Առաջին հերթին, իհարկե, Ղարաբաղի շուրջ հարցերը կքննարկենք․ առաջարկում հետևյալ սխեման: Նախ կոլեգաների հետ քննարկենք երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, իսկ հետո դեմ առ դեմ ձևաչափով զգայուն հարցերը»,  - նշել է Վլադիմիր Պուտինը:


Ալիև-Պուտին հանդիպումից առաջ այդ օրակարգը Ռուսաստանի նախագահի օգնականն է բացահայտել։ Երկու նախագահները կքննարկեն Ղարաբաղում ստեղծված իրավիճակի շուրջ հարցեր, օրակարգում է Ղարաբաղի հայերի խաղաղ ինտեգրումը Ադրբեջանի իրավական դաշտ և միջազգայնորեն ընդունված իրավունքների ու ազատությունների պահպանումը։ Ռուսական խաղաղապահ առաքելությունը պատրաստ է դրան աջակցել։




44-օրյա պատերազմից հետո ստորագրված նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ռուս խաղաղապահները Ղարաբաղում պետք է մնան մինչև 2025 թվականը։ Մոսկվան վերջին օրերին շարունակ ընդգծում է, որ Ղարաբաղից իր բանակը հանելու մտադրություն չունի, թեև տեղում գրեթե հայ չի մնացել՝ Ադրբեջանի վերջին ռազմական հարձակումից հետո։ Բաքուն հրապարակավ որևէ դիրքորոշում դեռ չի հայտնել, թեև ավելի վաղ Ադրբեջանի նախագահին մոտ կանգնած աղբյուրները չէին բացառել, որ ռուսները կարող են դեռ որոշ ժամանակ մնալ Արցախում։


Մինչ այդ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, թե Բաքուն «երախտագիտությամբ է ընդունում» Ռուսաստանի միջնորդությունը Հայաստանի հետ հարաբերություններում, հետո էլ քննադատել է Հայաստանի վարչապետին, որ Բիշքեկի փոխարեն Արևմուտք է գնում:


«Նիկոլ Փաշինյանը 6 ժամ անհասկանալի հանդիպման է մեկնել իսպանական Գրանադա, բայց մի քանի ժամ չի կարողացել թռչել Բիշքեկ՝ ԱՊՀ գագաթնաժողովին», - ասել է Ալիևը։




Ռուսաստանի արտգործնախարարն իր հերթին հայտարարել է, թե Մոսկվան հույս ունի, որ Հայաստանն իր արտաքին քաղաքականության վեկտորը չի փոխի։ Որպես հիմնավորում Լավրովը վարչապետ Փաշինյանի վերջին խոսքերն է մեջբերել. «Մենք գիտենք, թե Հայաստանում վերջին տարիներին քանի հասարակական կազմակերպություններ են ստեղծվել հակառուսական տրամադրությունների համար։ Այս փորձերը մենք տեսնում ենք, նրանք ինչ-որ արդյունքների հասնում են, սակայն մենք խորը համոզմունք ունենք, որ հայ ժողովրդի մեծամասնությունը հետաքրքրված է Ռուսաստանի հետ ավանդական բարեկամական կապերը զարգացմամբ։ Եվ ուշադրության արժանի է, որ մի քանի օր առաջ վարչապետ Փաշինյանը հստակ հայտարարել է, որ Հայաստանը չի փոխում իր կողմնորոշումը»:


Ավելի վաղ Ռուսաստանի փոխարտգործնախարարը հայտարարել էր, թե Մոսկվան առաջարկում էր Բիշքեկում եռակողմ հանդիպում անցկացնել՝ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջև։ Հայաստանի արտգործնախարարությունից, սակայն, «Ազատությանը» հայտնել էին, թե արտգործնախարար Միրզոյանը Բիշքեկ չի մեկնելու՝ առանց պատճառները:




 




Губернаторы России
Москва

Собянин: Гранты города помогают НКО в реализации социально значимых проектов





Москва

От заморозков к плюс 20: какой будет погода в Москве в последнюю неделю сентября


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин. Главное за день



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Comedy Club

Comedy Club вернулся с 20-м сезоном после шутки о закрытии




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Баскетболисты ЦСКА начнут защиту титула в Единой лиге ВТБ

В Тверской области временно прекращено движение по трассе М-9 «Балтия» в Нелидовском районе

Естественный отбор технологий: в Москве пройдет отборочный этап чемпионата «Битва роботов»


Карен Хачанов

Карен Хачанов проиграл 124-й ракетке мира во втором круге турнира в Ханчжоу



Новости Крыма на Sevpoisk.ru


Интернет

«Аэродиск» реализовал поддержку группового управления ресурсами для эффективного выделения емкости СХД



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России