«Ամեն ինչ կանենք, որ ձեզ միայնակ չզգաք»․ աշխատանքի տոնավաճառ Գյումրիում՝ արցախցիների համար
Այսօր Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, Մանթաշյանց գործարարների միության մասնաճյուղը, Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունն ու Գյումրու հայորդաց տունը կազմակերպել էին աշխատանքի տոնավաճառ՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար։ Տոնավաճառին մասնակցում էին մոտ 20 գործատուներ՝ առաջարկելով 100-ից ավելի թափուր աշխատեղեր։ Առաջարկվող աշխատատեղերը տարբեր էին՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից ու հաշվապահությունից մինչև հյուրատներում մաքրուհիներ,