Հայաստանում անցկացվեց «HOPE-2023» լայնածավալ հրամանատարաշտաբային ուսումնավարժանքի գործնական փուլը
Հայաստանում ընթանում է «HOPE-2023» որոնողափրկարարական դաշտային ուսումնավարժանքը, որի գործնական փուլը սկսվեց հոկտեմբերի 10-ին: Պատահական չէ, որ ուսումնավարժանքի թեման երկրաշարժն է: Ըստ սցենարի՝ վաղ առավոտյան Հայաստանը ցնցվել էր ավերիչ երկրաշարժից։ Երկրաշարժի օջախը Գառնիից 8 կիլոմետր հյուսիս-արևելք էր, ցնցման ալիքը` 8-9 բալ ուժգնությամբ, հիպոկենտրոնը` մակերևույթից 10 կիլոմետր խորության վրա: Առավելապես մեծ ավերածություններ են առաջացրել Կոտայքի մարզում։ ՆԳՆ