Իտալիայի հավաքականի 2 խաղացող կասկածվում են ապօրինի խաղադրույքների հետ կապ ունենալու մեջ
Իտալիայի հավաքականի խաղացողներ Սանդրո Տոնալին և Նիկոլո Զանիոլոն կանչվել են ոստիկանություն՝ ապօրինի խաղադրույքների հետ հնարավոր ներգրավվածության կապակցությամբ։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter): Աղբյուրի համաձայն՝ խաղացողները հարցաքննվելու համար ստիպված են եղել լքել Իտալիայի հավաքականը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Տոնալիին ու Զանիոլոյին կարող են մեղադրանք առաջադրել …
The post Իտալիայի հավաքականի 2 խաղացող կասկածվում են ապօրինի խաղադրույքների հետ կապ ունենալու մեջ appeared first on ԳԱԼԱ.
Իտալիայի հավաքականի խաղացողներ Սանդրո Տոնալին և Նիկոլո Զանիոլոն կանչվել են ոստիկանություն՝ ապօրինի խաղադրույքների հետ հնարավոր ներգրավվածության կապակցությամբ։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Աղբյուրի համաձայն՝ խաղացողները հարցաքննվելու համար ստիպված են եղել լքել Իտալիայի հավաքականը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Տոնալիին ու Զանիոլոյին կարող են մեղադրանք առաջադրել անօրինական խաղադրույքների համար։ Մասնավորապես, հաղորդվել է, որ լրագրող Ֆաբրիցիո Կորոնան ունի տվյալներ, որոնք ապացուցում են, որ այս ֆուտբոլիստները իրականում խաղադրույքներ են կատարել։
Հոկտեմբերի 14-ին Եվրո-2024-ի ընտրական խաղում Իտալիայի հավաքականը կխաղա Մալթայի, իսկ հոկտեմբերի 17-ին՝ Անգլիայի ընտրանու հետ։
The post Իտալիայի հավաքականի 2 խաղացող կասկածվում են ապօրինի խաղադրույքների հետ կապ ունենալու մեջ appeared first on ԳԱԼԱ.