Դաշյանը և Սպերցյանը 20-րդ հանդիպումն են անցկացրել ազգային հավաքականի կազմում
Եվրո-2024-ի ընտրական փուլի Լատվիա-Հայաստան խաղը հոբելյանական էր Հայաստանի հավաքականի միանգամից երկու խաղացողների՝ Արտակ Դաշյանի և Էդուարդ Սպերցյանի համար։
Այս խաղացողներն իրենց 20-րդ հանդիպումն են անցկացրել ազգային թիմի կազմում։
Հիշեցնենք՝ մեր ընտրանին Ռիգայում 0-2 հաշվով պարտություն է կրել Լատվիայի հավաքականից։ Դաշյանն ու Սպերցյանը մեկնարկային կազմում են դուրս եկել խաղադաշտ և մասնակցել են ամբողջ հանդիպմանը։
The post Դաշյանը և Սպերցյանը 20-րդ հանդիպումն են անցկացրել ազգային հավաքականի կազմում appeared first on ԳԱԼԱ.