Փարիզում բողոքի ակցիաների ժամանակ անկարգություններ են սկսվել (տեսանյութ)
Փարիզում առաջատար արհմիությունների կոչով բողոքի ցույցեր են սկսվել։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ ցուցարարները պահանջում են բարձրացնել աշխատավարձերը։
Բողոքի ակցիաներին մի քանի հազար մարդ է մասնակցում։ Նրանք իրենց հետ բերել են պաստառներ, որոնց վրա կարելի է նկատել «Մակրոնը հարուստների նախագահն է», «Բարձրացրեք մեր աշխատավարձերը, ոչ թե քաղծառայողներինը» և նմանատիպ այլ գրություններ։
Ժամանակ առ ժամանակ ցուցարարների շարասյունում անկարգություններ են սկսվում։ Ակցիայի որոշ մասնակիցներ սկսել են կոտրել խանութների ապակիները, ինչից հետո միջամտել է ոստիկանությունը։
Հաղորդվում է, որ անկարգությունների հետևանքով մի քանի ցուցարար է բերման ենթարկվել։
Տեսանյութը՝ Tert.am-ի թելեգրամյան ալիքում։