Պուտինը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության, խաղաղապահների հետագա գործունեության մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ղարաբաղյան իրադարձություններից հետո չի տեսնում այնպիսի պատճառներ, որոնք կարող են խոչընդոտել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը: «Կարծում եմ, դա լիովին հավանական է, ոչ մի խնդիր ուղղակի չեմ տեսնում Ղարաբաղում իրադարձություններից հետո, որոնք կարող են խանգարել խաղաղության պայմանագրի ստորագրմանը հիմա»,- ասել է Պուտինը Բիշքեկ կատարած այցի արդյունքներով