Եթե ՀՀ իշխանությունները բանակցություններում ռազմավարական դադարի չհասնեն, հաջորդ փուլերն ավելի ցավոտ կլինեն․ Վահրամ Տեր-Մաթևոսյան (տեսանյութ)
Եթե ՀՀ իշխանությունները բանակցություններում ռազմավարական դադարի չհասնեն, հաջորդ փուլերն ավելի ցավոտ կլինեն։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է պատմական գիտությունների դոկտոր Վահրամ Տեր-Մաթևոսյանը․
«Անվտանգային առումով Հայաստանը միայնակ է մնացել, շարունակում է զոհողությունների գնալ։
8 գյուղ ասածը Բաքվի պատկերացմամբ նշանակում է նաև հսկողության կետեր ու սահմանապահներ։ Հայաստանը խոսում է միայն Արծվաշենի մասին, սակայն չի խոսում Պառավաքարի, Ոսկեպարի, Բերքաբերի մասին, միայն 2 հատվածում ադրբեջանցիների կողմից շուրջ 2,500 հեկտար օկուպացված տարածք կա»,-նշել է Տեր-Մաթևոսյանը։
Նրա խոսքով, մինչև վերջնական կարմիր գիծը Հայաստանը պետք է այլ կարմիր գծեր ունենար, դա բանակցությունների այբուբենն է։ Իսկ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը կմահանա հաջորդ օրը, եթե աշխարհը հստակ երաշխիքներով չմասնակցի ու ներգրավված չլինի դրանում։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․