«Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները պետք է արձագանքեն». ՀՀ ՄԻՊ
0
Բաքվում ընթացող Լաչինի միջանցքում ադրբեջանական ուժերի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի հիմնարար իրավունքները կոպտորեն խախտվում են. X-ում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը՝ անդրադառնալով Բաքվում Վագիֆ Խաչատրյանի գործով տեղի ունեցած դատական նիստին։ «Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները պետք է արձագանքեն»,– գրել է Անահիտ Մանասյանը՝ հրապարակելով այսօրվա դատական նիստից լուսանկար։