Добавить новость
103news.com
World News in Armenian
Октябрь
2023

Հայաստանը կարող է խնդիրները բարձրաձայնել, բայց ուղղակի ազդել Ադրբեջանի իշխանությունների վրա չի կարող. Սիրանուշ Սահակյան

0

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը  – Տիկի՛ն Սահակյան, Ադրբեջանում մեկնարկել է Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը: Այս գործընթացի վերաբերյալ ձեր դիտարկումներն եմ խնդրում:  – Հետևում ենք նմանատիպ դատական գործընթացներին, մոնիթորինգի ենք ենթարկում, հանդես ենք գալիս զեկույցներով: Մեր կազմակերպությունը հրապարակել է արդար դատաքննության իրավունքի խախտումների վերաբերյալ զեկույց, որում բոլոր խնդիրները վերլուծված են, ու կան […]

The post Հայաստանը կարող է խնդիրները բարձրաձայնել, բայց ուղղակի ազդել Ադրբեջանի իշխանությունների վրա չի կարող. Սիրանուշ Սահակյան appeared first on MediaLab Newsroom-Laboratory.

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը 

– Տիկի՛ն Սահակյան, Ադրբեջանում մեկնարկել է Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը: Այս գործընթացի վերաբերյալ ձեր դիտարկումներն եմ խնդրում: 

– Հետևում ենք նմանատիպ դատական գործընթացներին, մոնիթորինգի ենք ենթարկում, հանդես ենք գալիս զեկույցներով: Մեր կազմակերպությունը հրապարակել է արդար դատաքննության իրավունքի խախտումների վերաբերյալ զեկույց, որում բոլոր խնդիրները վերլուծված են, ու կան նաև դատական գործընթացների հստակ վիճակագրական տեղեկություններ ու օրինաչափություններ: 

Հասկանալի է, որ այս դատական նիստը ևս ուսումնասիրության առարկա է լինելու, մենք նաև փորձելու ենք համադրություններ անցկացնել ռազմագերիների ու Լաչինի միջանցքում առևանգված անձանց գործերի միջև, կփորձենք տեսնել՝ արդյոք նոր որակներ կա՞ն այս բեմականացված դատավարություններում, թե՞ ոչ: Իհարկե, այս առնչությամբ ևս զեկույցներ ներկայացվելու են, որն ուղղված է նաև միջազգային կառույցներին:

 – Ադրբեջանական կողմի ձեռք բերած ապացույցներն այս գործի մասով որքանո՞վ կարելի է օբյեկտիվ կամ առհասարակ ապացույց համարել:

– Ընդհանրության մեջ կարող ենք ասել, որ դրանք ևս շինծու են, բայց ավելի ուշ մենք կմեկնաբանենք, որովհետև քանի դեռ չենք վերլուծել այդ նիստը, չենք ուզում որևէ կերպ նաև կանխակալություն դրսևորել, այդ իսկ պատճառով գործընթացի մասին կխոսենք ամբողջական տեղեկություններ հավաքագրելուց, վերլուծելուց հետո: Պետք է սպասել գործընթացի ավարտին, նաև պետ է լսենք՝ ովքեր են ու ի՛նչ վկայություններ են տալիս, որպեսզի կարողանանք ավելի բովանդակային խոսել թեմայի վերաբերյալ: 

– Տիկի՛ն Սահակյան, իսկ Հայաստանը կարո՞ղ էր անել այնպես, որ գործը չհասներ դատավարության:

– Չեմ կարծում, որովհետև եթե անձը գտնվում է Ադրբեջանի իրավազորության ու սուվերենության ներքո, այստեղ առանց սուվերեն պետության ներգրավվածության գործընթացներ չեն կարող կանխվել, խափանվել: 

Մյուս տարբերակը միջազգային դատական կամ այլ ատյանների ներգրավվածությունն է, որոնց կողմ է նաև Հայաստանը, այսինքն՝ Հայաստանը կարող է դիմել ու այս խնդիրները բարձրաձայնել, բայց որ գործողություն կամ ակտ կայացներ, որի միջոցով հնարավոր կլիներ ուղղակի ազդել Ադրբեջանի իշխանությունների վրա, կարծում եմ, չկա: 

Բոլորս էլ հասկանում ենք քաղաքական ենթատեքստը. եթե հարաբերությունները քաղաքականապես հարթ լինեին, ի սկզբանե մարդիկ չէին օգտագործվի քաղաքական նպատակներով, եթե դրանք արվում են՝ նշանակում է վստահության ու երկխոսության այնպիսի աստիճան չկա, որ միջպետական փոխհարաբերություններում մարդասիրական նոր խնդիրներ են առաջանում: 

Միակ հնարավորությունը Հայաստանի կողմից միջպետական գործընթացներում դատական գործընթացներն են: Հայաստանն իհարկե կարող էր ապահովել հայերի անվտանգությունը ուժային դիրքերից հանդես գալով, եթե ապահովեր Լաչինի միջանցքի անվտանգությունը ու իր վերահսկողությունը տարածքում, բայց երբ վերահսկողությունն ամբողջովին անցել է Ադրբեջանին, ու ուժի գործոնն այլևս բացակայում է, հասկանալի է, որ ուրիշ հնարավորություններ չկան:

– Առաջիկայում մենք ականատես կլինե՞նք նաև Արցախի նախկին նախագահների ու մյուս բարձրաստիճան անձանց դատավարություններին ևս, տիկի՛ն Սահակյան, նկատի ունեմ՝ Ադրբեջանը արագացնելո՞ւ է այդ գործընթացները: 

– Դա անխուսափելի է, այո՛, մենք նոր ատյանների առջև ավելի բարձր կալիբրի գործերին ականատես կլինենք, Ադրբեջանը մեծ փորձ է հավաքել, սկսել է ռազմագերիներից ու այժմ ավելի պատրաստված ձևով կգործի բարձրաստիճան ղեկավարությանն առնչվող գործերում: 

Հասկանալի է, որ դրանք փաստերից ու ապացույցներից զուրկ են, բայց դա երբևէ խնդիր չի եղել Ադրբեջանի համար: Նա Եվրոպայի խորհրդի այն թիվ մեկ երկիրն է, որը քաղաքական պատճառներով սահմանափակում է կոնվենցիոնալ իրավունքները: Եվրոպական դատարանն էլ արձանագրել է, որ քրեական գործեր կարելը, ընդիմախոսներին ու կառավարության համար անցանկալի անձանց ապօրինի դատապարտելը Ադրբեջանի համար ընդհանուր գիծ է: Կարելի է ասել, որ Ադրբեջանում գոյություն ունի ադմինիստրատիվ պրակտիկա, ու այդ ապարատը սկսել է աշխատել, ու հասկանալի է, որ կիրառվելու է նաև ղեկավար անձանց նկատմամբ:

– Դատավարություններից տեսանյութեր, նկարներ տարածելը հայկական հարթակներում, ձեր գնահատմամբ, ճի՞շտ է, թե՞ ոչ:

– Բոլոր այն տեսանյութերը, որոնք անմարդկային վերաբերմունքի տարրեր են պարունակում, չպետք է տարածվեն, այսինքն՝ մենք չպետք է խրախուսենք հետագա տարածումը, կամ տարածելիս նկարագրվի գործողությունը, բայց փակ դեմքերով, որպեսզի այդ անձանց պատիվն ու արժանապատվությունը շարունակական ոտնձգություններից պաշտպանենք: Հայկական կողմն այստեղ պետք է զգուշավորություն հանդես բերի: 

Ադրբեջանը միտում ունի, ու հասկանալի է, որ նպատակային տարածում է և անմեղության կանխավարկածի առումով է խնդիրներ առաջացնում, իսկ մյուս կողմից էլ, այո՛, նաև նվաստացնող կարող են լինել այս կադրերը: Մենք խնդիրները կարող ենք ցուցադրել ու չթաքցնել հասարակությունից, բայց ձեռնարկենք այնպիսի միջոցներ, որոնցով այդ անձանց պատիվն ու արժանապատվությունը կպաշտպանենք:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Հայաստանը կարող է խնդիրները բարձրաձայնել, բայց ուղղակի ազդել Ադրբեջանի իշխանությունների վրա չի կարող. Սիրանուշ Սահակյան appeared first on MediaLab Newsroom-Laboratory.





Губернаторы России
Москва

Собянин рассказал о строительстве соцобъектов в кварталах реновации





Москва

Сергей Собянин. Главное за день


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин представил летнюю программу мероприятий в «Лужниках»



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Тося Чайкина

Люся Чеботина и Тося Чайкина выступят на «Алых парусах» в Петербурге




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Навка: во время болезни Заворотнюк возили по Москве только в парандже

В сочинском парке «Ривьера» установили национальный рекорд по массовой медитации

В Кузьминках обустраивают пространство для отдыха и занятий спортом


Уимблдон

Рыбакину "оставили" без Уимблдона



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Глава минобороны Хренин: РФ не нужно поставлять дополнительное оружие Белоруссии



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России