Եվրոպայի գավաթակիր Նարեկ Մանասյանի եւ Հայաստանի մյուս մեդալակիրների պարգեւատրումը
Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում տեղի ունեցավ բռնցքամարտի Եվրոպայի գավաթակիր Նարեկ Մանասյանի եւ Հայաստանի մյուս մեդալակիրների պարգեւատրման արարողությունը: Աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը (92կգ) պարգեւատրվեց Եվրոպայի գավաթի խաղարկության ոսկե մեդալով եւ գավաթով: Հիշեցնենք, որ եզրափակիչում հայ բռնցքամարտիկի մրցակիցը չներկայացավ մենամարտին, հաղթանակը շնորհվեց Նարեկ Մանասյանին: Հայ բռնցքամարտիկի պատվին Բուդվայում հնչեց Հայաստանի հիմնը: Կարեն Աղամալյանի գլխավորած հավաքականից …
The post Եվրոպայի գավաթակիր Նարեկ Մանասյանի եւ Հայաստանի մյուս մեդալակիրների պարգեւատրումը appeared first on ԳԱԼԱ.
Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում տեղի ունեցավ բռնցքամարտի Եվրոպայի գավաթակիր Նարեկ Մանասյանի եւ Հայաստանի մյուս մեդալակիրների պարգեւատրման արարողությունը:
Աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը (92կգ) պարգեւատրվեց Եվրոպայի գավաթի խաղարկության ոսկե մեդալով եւ գավաթով: Հիշեցնենք, որ եզրափակիչում հայ բռնցքամարտիկի մրցակիցը չներկայացավ մենամարտին, հաղթանակը շնորհվեց Նարեկ Մանասյանին: Հայ բռնցքամարտիկի պատվին Բուդվայում հնչեց Հայաստանի հիմնը:
Կարեն Աղամալյանի գլխավորած հավաքականից արծաթե մեդալով պարգեւատրվեց Ռուդոլֆ Գարբոյանը (51կգ):
Բրոնզե մեդալներով պարգեւատրվեցին Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուսլան Ասլիկյանը (54կգ), Արթուր Բազեյանը (57կգ) եւ Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ):
Եվրոպայի գավաթի խաղարկությունը մրցանակային ֆոնդով էր: Ոսկե մեդալակիրներին 15 հազարական, արծաթե մեդալակիրներին՝ 10 հազարական, բրոնզե մեդալակիրներին՝ 5 հազարական ԱՄՆ դոլար:
The post Եվրոպայի գավաթակիր Նարեկ Մանասյանի եւ Հայաստանի մյուս մեդալակիրների պարգեւատրումը appeared first on ԳԱԼԱ.