Իսրայելի բանակը կգործի Մերձավոր Արևելքի ցանկացած վայրում՝ երկրի անվտանգությունն ապահովելու համար. խոսնակ
Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր խոսնակ Դանիել Հագարին հայտարարել է, որ իսրայելցի զինվորականները կգործեն «Մերձավոր Արևելքի ցանկացած վայրում», Գազայի հատվածում շարունակվող պատերազմի և Լիբանանի սահմանին հաճախակի բախումների ֆոնին: Այս մասին գրում է timesofisrael.com-ը:
«Մենք միշտ նայում ենք մեր շուրջը՝ Մերձավոր Արևելքի ամբողջ տարածքում», - ասել է Հագարին:
«Իսրայելական բանակը կգործի Մերձավոր Արևելքի ցանկացած վայրում՝ Իսրայելի անվտանգության նպատակներն իրականացնելու համար։ Մենք բարձր պատրաստվածություն ունենք բոլոր ասպարեզներում», -ասել է նա։
Իսրայելի պաշտպանության բանակը նաև հայտարարել է, որ ավարտում է Գազայի հատվածում «խոշոր ցամաքային գործողության» նախապատրաստական աշխատանքները և շարունակում է լայնածավալ ավիահարվածներ իրականացնել անկլավում ահաբեկչական օբյեկտների վրա:
Հայտարարության մեջ Իսրայելի պաշտպանության բանակը նշել է, որ պատրաստ է «ընդլայնել հարձակումը»՝ իրականացնելով «հարձակողական օպերատիվ պլանների լայն շրջանակ», որը ներառում է «համատեղ և համակարգված հարձակում օդից, ծովից և ցամաքից»: