Թուրքիայի ԱԳ նախարարը Բլինքենի հետ քննարկել Է Գազայի հումանիտար իրավիճակը
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ քննարկել է Գազայի հումանիտար իրավիճակը:
Այս մասին "ՌԻԱ Նովոստի" -ին հայտնել են Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից:
«Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, տեղի է ունեցել ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։
Զրույցի ընթացքում քննարկվել են պաղեստինյան և իսրայելական համատեքստում վերջին զարգացումները, ինչպես նաև Գազայի հումանիտար իրավիճակը:
Երկու նախարարներն էլ կիսվել են տարածաշրջան կատարած այցերից ստացած տպավորություններով։
Նախարարները քննարկել են նաև ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցերը»,- հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից։