Շվեդիայի հավաքականի նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է կարիերան ավարտելու մասին.
«Ինձ ժամանակ է պետք, որպեսզի հասկանամ, թե ինչ եմ ուզում անել: Հիմա ավելի շատ առաջարկներ կան, քան այն ժամանակ, երբ ես խաղում էի: Ես մի քանի հանդիպումներ եմ ունեցել «Միլանի» հետ: Մենք քննարկել ենք, միգուցե ինչ-որ բանի հասնենք»,- Իբրահիմովիչի խոսքերն է փոխանցում TMW-ն:
Շվեդ հարձակվողը կարիերայի ընթացքում հանդես է եկել նաև «Այաքսում», «Մալմոյում», «Յուվենտուսում», ՊՍԺ-ում, «Ինտերում», «Բարսելոնայում», «Լոս Անջելես Գելեքսիում» և «Մանչեսթեր Յունայթեդում»: