Լեհաստանում իշխանությունը կարող է անցնել ընդդիմությանը
Լեհաստանում հոկտեմբերի 15-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ընդդիմադիր երեք կառուցները ստացել են բավարար թվով մանդատներ միավորվելու և կոալիցիոն կառավարություն կազմելու համար:
Յարոսլավ Կաչինսկու առաջնորդած «Իրավունք և արդարություն» պահպանողական կուսակցությունը, որը 8 տարի է իշխում Լեհաստանում, ըստ էկզիտպոլի արդյունքների, հավաքում է քվեների 36.8 տոկոսը՝ 200 տեղ, և չի ունենա մեծամասնություն 460-տեղանոց խորհրդարանում:
Իշխող ուժի հնարավոր դաշնակիցը Համադաշնություն եվրոսկեպտիկ կուսակցությունն է, որը ստանում է 6.2 տոկոսը՝ 12 տեղ: Նրանց միացյալ մանդատների թիվը 212 է, մինչդեռ մեծամասնության համար 231 քվե է անհրաժեշտ:
Լեհաստանի նախկին վարչապետ և Եվրախորհրդի նախկին նախագահ Դոնալդ Տուսկի ղեկավարած «Քաղաքացիական կոալիցիան» ստանում է քվեների 31.6 տոկոսը՝ 163 տեղ, «Երրորդ ուղի» ցենտրիստական ասոցիացիան՝ 13 տոկոսը՝ 30 տեղ, և «Ձախը»՝ 8.6 տոկոսը՝ 12 տեղ:
Այդպիսով, ընդդիմությունն ունի 248 տեղ, ինչը բավական է մեծամասնության համար:
Եվրոպայի քաղաքական շրջանակներում Լեհաստանում 2023 թվականի հոկտեմբերի 15-ի խորհրդարանական ընտրություններն անվանել են «ամենակարևոր քվեարկությունը լեհական դեմոկրատիայի պատմության երեք տասնամյակի ընթացքում»: