Ընդգծվել է ԼՂ-ում գրանցված մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի ոտնահարումների շուրջ անհապաղ, անկախ և թափանցիկ հետաքննության իրականացնման անհրաժեշտությունը
Հայաստանի մասնակցությունը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 54-րդ նստաշրջանին 2023թ-ի սեպտեմբերի 11-ից հոկտեմբերի 13-ը Ժնևում տեղի ունեցավ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) 54-րդ նստաշրջանը։ Նստաշրջանի ինտերակտիվ երկխոսությունները և պանելային քննարկումները կենտրոնանում էին Խորհրդի օրակարգի այնպիսի առանցքային թեմաների շուրջ, ինչպիսիք են կամայական կալանավորման, բռնի անհետացումների, վարձկանների օգտագործման, ճշմարտության, արդարության, փոխհատուցման և չկրկնման երաշխիքների, ինչպես նաև անվտանգ խմելու