103news.com
World News in Armenian
Октябрь
2023

Արդյոք ընդդիմադիր պատգամավորների կողմից մանդատներից հրաժարվելու հարց քննարկվում է, և որքանով է, ընդհանրապես, դա նպատակահարմար․ «Փաստ»

0

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս օրերին թերթին պարբերաբար տեղեկություններ են հասնում, որ մինչև տարեվերջ խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները հնարավոր է վայր դնեն իրենց պատգամավորական մանդատները։ Կան նաև տեղեկություններ, որ մանդատից կարող են հրաժարվել առանձին պատգամավորներ: Թերթը թեմայի հետ կապված մեկնաբանություն է խնդրել ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններից: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը «Փաստի» հետ զրույցում ասաց. «Քաղաքական այդ սցենարը չենք բացառում, բայց այս պահին նման քննարկում չենք ունեցել»։ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ, իր կարծիքով, անհրաժեշտ է մնալ խորհրդարանում և պայքարել։

«Դժվար թե ինձանից շատ որևէ մեկը նյարդայնանա այն կեղծ, ամբողջությամբ խաբեությամբ պարուրված, հայությանը մոլորեցնելու նպատակով ընթացող հրապարակային բոլոր այն գործընթացներից, որոնք ԱԺ-ում իրականացնում է «Քաղաքացիական պայմանագիրը»։ Հետևաբար, դրա մաս կազմել ես պարզապես ցանկություն չունեմ, բայց այստեղ խնդիրը հետևյալն է. կարծես առկա է կոնսենսուս, որ Փաշինյանի հեռացման լավագույն տարբերակը իմպիչմենթի իրականացումն է։ Իմպիչմենթի գործընթացն իրացնելու համար, ինչպես հայտնի է, հարկավոր է 54 ձայն, իսկ ընդդիմությունն այս պահին ունի 36 մանդատ։ Մի կողմ դնելով բոլոր այն տեխնիկական խնդիրները, որոնք կարող են առաջանալ մանդատները դնելու հետ կապված, ուշադրություն պիտի դարձնենք երկու փաստի:

Առաջին՝ ես համարում եմ, որ եթե մենք ակնկալում ենք Փաշինյանի հեռացումը կազմակերպել «փողոցային ճնշում և իմպիչմենթ» բանաձևի միջոցով, ապա անտրամաբանական է դառնում հրաժարվել անգամ առկա մանդատներից, այլ կերպ ասած՝ եթե մենք հիմա կարիք ունենք 18-19 ձայնի, ապա այդ պարագայում կարիք կունենանք 54 ձայնի։ Ճիշտն ասած, դա իմ համար հակատրամաբանական է։ Երկրորդ՝ եթե անգամ հաջողվի, որ բոլորը մանդատները վայր դնեն, և ՔՊ-ն խորհրդարանում մնա միայնակ, դա սահմանադրական ճգնաժամ չի առաջացնելու, քանի որ 1/3-ով ընդդիմության պարտադիր ներկայության նորմը գործում է խորհրդարանի ձևավորման համար, ուստի մենք ընդամենը կունենանք միակուսակցական պառլամենտ, որը գուցե ինչ-որ քաղաքական ճգնաժամ ստեղծի, ավելին՝ վստահաբար այդ քաղաքական ճգնաժամը կստեղծվի, բայց նմանօրինակ գնահատական հազիվ թե միջազգային կառույցներից կամ միջազգային դերակատարներից ստանանք։

Ուստի, այս տրամաբանության մեջ, իմ խորին հարգանքով իմ բոլոր ընկերների և գործընկերների նկատմամբ, ովքեր ամենատարբեր պատճառներով վայր են դրել մանդատը, ես համարում եմ, որ անհրաժեշտ է մնալ խորհրդարանում և պայքարել. պայքարել այնքան ժամանակ, մինչև որ հաջողության հասնենք»»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։





Губернаторы России
Москва

Сергей Собянин. Главное за день





Москва

От заморозков к плюс 20: какой будет погода в Москве в последнюю неделю сентября


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин поздравил с днем рождения артистку Ольгу Остроумову



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Comedy Club

«Отряд не заметил потери бойца»: Лоза прокомментировал закрытие Comedy Club




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Хромачева и Данилина вышли в финал турнира в Хуахине

Набор в резерв сборных для участия в школьных олимпиадах объявили в Москве

В Тверской области временно прекращено движение по трассе М-9 «Балтия» в Нелидовском районе


Анастасия Потапова

Теннисистка Потапова: считаю Квинси Промеса одной из легенд «Спартака»



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Оперная труппы из Владивостока впервые выступит в Большом театре



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России