Միգրացիայի և փախստականների հարցերով ԵԽ ԳՔ հատուկ ներկայացուցչի հետ քննարկվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը ընդունել է ԵԽ գլխավոր քարտուղարի Միգրացիայի և փախստականների հարցերով հատուկ ներկայացուցիչ Լեյլա Քայաջիկի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակությունը փաստահավաք առաքելություն է իրականացնում, որը նպատակ ունի տեղում վերհանել և գնահատել ՀՀ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամով պայմանավորված մարտահրավերները, քննարկել ԵԽ-ի հնարավոր աջակցությունը սույն խնդիրների լուծման հարցում և այս առնչությամբ նախարարության հետ փոխգործակցության եզրերը։ Նախարարի տեղակալը