Հոլիվուդյան բարձր վարձատրվող դերասաններն արհմիությանը 150 միլիոն դոլար են առաջարկել՝ գործադուլը դադարեցնելու համար
Օսկարակիր դերասան Ջորջ Քլունին և հոլիվուդյան այլ բարձր վարձատրվող դերասաններ «Էկրանի դերասանների գիլդիա -հեռուստատեսության և ռադիոյի արտիստների ամերիկյան ֆեդերացիա» (SAG-AFTRA) արհմիությանը 150 միլիոն դոլար են առաջարկել, որպեսզի օգնեն գրեթե 100 օր շարունակվող գործադուլի դադարեցմանը։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Reuters գործակալությունից։