Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Октябрь
2023

Համերաշխությունն անհնար է առանց սոցիալական արդարության. ՄԻՊ-ը ելույթ է ունեցել

0

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է հոկտեմբերի 21-ից 22-ն անցկացվող «Սոցիալական արդարությունը դպրոցում» ուսուցչական երկրորդ համաժողովին, որի նպատակն է հանրային հարթակ հանդիսանալ հանրակրթական ուսումնական հաստատություններում սոցիալական արդարության ջատագովության, սոցիալական անարդարության պատճառների և դրսևորումների քննարկման, մանկավարժական առաջավոր փորձի և կրթական լուծումների տարածման համար՝ համախմբելով կրթության տեղական ու միջազգային դերակատարներին։ Հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ Ողջունելով մասնակիցներին՝ …

The post Համերաշխությունն անհնար է առանց սոցիալական արդարության. ՄԻՊ-ը ելույթ է ունեցել appeared first on ԳԱԼԱ.

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է հոկտեմբերի 21-ից 22-ն անցկացվող «Սոցիալական արդարությունը դպրոցում» ուսուցչական երկրորդ համաժողովին, որի նպատակն է հանրային հարթակ հանդիսանալ հանրակրթական ուսումնական հաստատություններում սոցիալական արդարության ջատագովության, սոցիալական անարդարության պատճառների և դրսևորումների քննարկման, մանկավարժական առաջավոր փորձի և կրթական լուծումների տարածման համար՝ համախմբելով կրթության տեղական ու միջազգային դերակատարներին։ Հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

Ողջունելով մասնակիցներին՝ Պաշտպանն ընդգծել է միջոցառման կարևորությունը հմտությունների և գիտելիքների զարգացման միջոցով միջավայրի սոցիալական արդարությանը, համերաշխությանն ու հավասարությանը նպաստելու տեսանկյունից:

«Կրթությունն ինձ համար ունի առանձնահատուկ նշանակություն, քանի որ ինքս եմ դասավանդում և մշտապես սովորում: Վստահ եմ, որ մարդն իր ամբողջ կյանքի ընթացքում պետք է կրթվի ու կատարելագործվի: Կրթության պատշաճ համակարգի առկայությունը բացառիկ կարևորություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգի կենսագործման տեսանկյունից: Հասարակական և մարդու իրավունքների պաշտպանության համակարգերի հիմքում ընկած է համերաշխության գաղափարը, իսկ համերաշխությունն անհնար է առանց սոցիալական արդարության», -ասել է Անահիտ Մանասյանն իր բացման խոսքում:

Պաշտպանն արձանագրել է, որ այն միջավայրը, որն այսօր առկա է մեր հասարակությունում, ցավոք, այնքան էլ համերաշխ և հանդուրժող չէ, իր բնույթով ինչ֊որ տեղ նույնիսկ ագրեսիվ է:

«Դրա խորքային պատճառներն ու վերջիններիս լուծման ուղիներն առաջին հերթին թաքնված են հենց մեր կրթական միջավայրում: Խնդիրները վեր հանելու ուղղությամբ Պաշտպանը շարունակական աշխատանքներ է իրականացնում: Դրանցից է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ իրականացրած` բուլինգին առնչվող մեր համատեղ ծրագիրը, որի արդյունքների վերաբերյալ շուտով հանդես եմ գալու արտահերթ զեկույցով», — նշել է Պաշտպանը:

Ավարտելով ելույթը՝ Անահիտ Մանասյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին և մասնակիցներին այս կարևոր հարթակը ստեղծելու համար:

«Կրթության միջոցով համերաշխ հասարակական միջավայր ձևավորելու առումով չափազանց կարևոր, նույնիսկ առաջնահերթ է ձեր` ուսուցիչների դերը: Բացի գիտելիք փոխանցելուց, դուք բոլորի համար ունեք նաև մոդելային վարքագիծ։ Եվ այդ մոդելային վարքագիծն է նաև, որ կարող է էական դերակատարություն ունենալ համերաշխ ու հանդուրժող միջավայր ձևավորելու հարցում։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է այդ առումով առավելագույն պատասխանատվությամբ իրականացնի իր առաքելությունը», — հայտարարել է Պաշտպանը:

Նշենք, որ համաժողովին մասնակցում են նաև ՄԻՊ առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի անդամները, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անահիտ Խաչատրյանը հանդես է գալու բանախոսությամբ և խոսելու է «Ուսուցիչ-ծնող արդյունավետ համագործակցությունը՝ ի նպաստ երեխայի լավագույն շահի» թեմայի շուրջ։

The post Համերաշխությունն անհնար է առանց սոցիալական արդարության. ՄԻՊ-ը ելույթ է ունեցել appeared first on ԳԱԼԱ.





Губернаторы России
Москва

Собянин: На городском вокзале Зеленоград — Крюково появился еще один переход





Москва

Третья Московская неделя моды: масштабное событие с участием дизайнеров из России и мира пройдет в октябре


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин: На юге Москвы в этом году благоустроят четыре зеленые зоны



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

PR time

Авторский вечер Эдварда Радзинского из цикла «Встречаясь с тайнами истории» в «Колизей – Арене»




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Студент из Волоколамска стал бронзовым призером чемпионата «Абилимпикс»

Собянин анонсировал большую летнюю спортивную программу

Работники Пожарно-спасательного центра показали свою слаженность в боевом развертывании


Уимблдон

Надаль пропустит Уимблдон из-за желания сыграть на Олимпиаде



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

В прокуратуре раскрыли детали массовой поножовщины на севере Москвы



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России