Կա դատարանի որոշում, որով սևով սպիտակի վրա գրված է՝ փողերի լվացման մասին Արմեն Աշոտյանի գործում խոսք լինել չի կարող անգամ ցածրագույն չափանիշով, և դա արձանագրված է. Ռուբեն Մելիքյան
«Իմ տպավորությամբ՝ դրա պատճառն այն է, որ մեղադրանքի ֆունկցիան իրականացնում էր նախկին դատախազ Դոլմազյանը, այլ ոչ թե նա իրականացնում էր դատավորի գործառույթ: Դատախազները հանգիստ նստած էին, որովհետև կարծում եմ՝ լավ հասկանում էին, թե ինչ է լինելու դատարանի որոշումը»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոցի փոփոխության խայտառակ նիստերի ընթացքում դատախազների կատարյալ պասիվությանը: