Պաղեստինում հայտնել են Իսրայելի ԶՈւ կողմից Գազայի շուկայի հրթիռակոծման մասին, կան զոհեր
Իսրայելը գնդակոծել է Գազայի հատվածի Նուսեյրաթ շուկան. կան զոհեր, հայտնում է Պաղեստինի ՆԳՆ-ն։
«Կան զոհեր և մեծ թվով վիրավորներ Գազայի հատվածում գտնվող Նուսեյրաթ շուկայի իսրայելական հրթիռակոծության հետևանքով»,- հայտնել են գերատեսչությունից։
Նախարարությունը չի նշել զոհերի և վիրավորների թիվը։ Պաղեստինյան Quds պորտալը հայտնել է, որ հարձակման վայրում հրդեհ է բռնկվել։
The post Պաղեստինում հայտնել են Իսրայելի ԶՈւ կողմից Գազայի շուկայի հրթիռակոծման մասին, կան զոհեր appeared first on ԳԱԼԱ.