«Մենք ոգեշնչված ենք և պատրաստ ենք ավելիին, քան երբևէ». Հենրիխ Մխիթարյան
Իտալիայի գավաթակիր Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ավստրիական «Զալցբուրգի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի հանդիպման նախախաղային ասուլիսում պատասխանել է լրագրողների հարցերին (տեսանյութ)։ «Ոչինչ չի փոխվում, երբ մենք խաղում են Չեմպիոնների լիգայում։ Յուրաքանչյուր հանդիպում կարևոր է մեզ համար։ Մենք հասկանում ենք, որ «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղով այնքան էլ լավ չսկսեցինք այս մրցաշարում, սակայն շատ …
The post «Մենք ոգեշնչված ենք և պատրաստ ենք ավելիին, քան երբևէ». Հենրիխ Մխիթարյան appeared first on ԳԱԼԱ.
Իտալիայի գավաթակիր Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ավստրիական «Զալցբուրգի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի հանդիպման նախախաղային ասուլիսում պատասխանել է լրագրողների հարցերին (տեսանյութ)։
«Ոչինչ չի փոխվում, երբ մենք խաղում են Չեմպիոնների լիգայում։ Յուրաքանչյուր հանդիպում կարևոր է մեզ համար։ Մենք հասկանում ենք, որ «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղով այնքան էլ լավ չսկսեցինք այս մրցաշարում, սակայն շատ լավ խաղացինք «Բենֆիկայի» դեմ։ Ցանկանում ենք շարունակել մեր խաղը։
Մենք ոգեշնչված ենք և պատրաստ ենք ավելիին, քան երբևէ։ «Բենֆիկայի» հետ դիմակայությունում ցուցադրեցինք, որ ցանկանում ենք հաղթել այս խաղերում, և այս հանդիպումը բացառություն չէ։ Հաղթանակի համար կանենք մեր ուժերի սահմանում ամեն բան։
Արդյո՞ք ակնկալում էի, որ կարևոր խաղացող կդառնամ թիմում․ տեղափոխությունից առաջ զրուցել եմ գլխավոր մարզչի հետ, և ես նրան ասացի, որ եկել եմ թիմին օգնելու ու խաղի համար ամեն բան ներդնելու համար, սակայն որոշում կայացնողն ինքն է։ Միշտ ամեն ինչ արել եմ, որպեսզի խաղամ՝ ներդնելով բոլոր ուժերս»,- Հայաստանի հավաքականի նախկին ավագի խոսքը մեջբերում է «Ինտերի» մամուլի ծառայությունը։
«Ինտեր» — «Զալցբուրգ» խաղը կկայանա հոկտեմբերի 24-ին, կմեկնարկի Երևանի ժամանակով 20։45-ին ու կցուցադրվի Ֆասթ Սպորտի ուղիղ եթերում։
The post «Մենք ոգեշնչված ենք և պատրաստ ենք ավելիին, քան երբևէ». Հենրիխ Մխիթարյան appeared first on ԳԱԼԱ.