Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Октябрь
2023

Ադրբեջանի իշխանությունները չեն մասնակցել ԵՄ-ի հետ համաժողովին, չնայած նախապես խոստացել էին

0

Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչները չեն մասնակցել Բաքվում երեկ անցկացված Եվրամիության հետ համաժողովին, ինչը գնահատվում է Եվրամիության և Ադրբեջանի միջև որոշ լարվածության ևս մեկ դրսևորում։

Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները համաժողովը կարևոր էին համարում, գտնելով, որ գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխությունների պայմաններում Բրյուսելը վերանայում է Արևելյան գործընկերության ռազմավարությունը՝ գործընկերությունում ընդգրկված 6 երկրներից յուրաքանչյուրի հանդեպ փորձելով ցուցաբերել ավելի անհատական մոտեցում։ Համաժողովն այդպես էլ կոչվում էր․ «Եվրամիություն-Ադրբեջան հարաբերությունները Արևելյան գործընկերության նոր քաղաքականությունում»։

Համաժողովին պետք է մասնակցեին Ադրբեջանի կառավարության, քաղաքացիական հասարակության ու Եվրամիության ներկայացուցիչները։ Չնայած Ադրբեջանի իշխանությունները խոստացել էին մասնակցել համաժողովին, նախապես այդ մասին ասել էին նախագահի աշխատակազմի, ինչպես նաև խորհրդարանի ներկայացուցիչները, բայց վերջին պահին նրանք անտեսեցին համաժողովը, ինչը անակնկալ էր մյուսների համար։

Եվրամիության ներկայացուցչության ղեկավար Պիտր Միխալկոն ու Բելգիայում դեսպան Միշել Փեթերսմենը անհարմար վիճակում էին հայտնվել, չգիտեին, ուստի չէին կարողանում պարզաբանել, թե ինչ պատճառներով Ադրբեջանի կառավարությունը որոշեց վերջին պահին հրաժարվել մասնակցել համաժողովին՝ դիվանագիտորեն խոստովանելով, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները բարդ են։

Համաժողովի կազմակերպիչը Ադրբեջանի քաղաքացիական հասրակության ֆորումի ազգային պլատֆորմն է, որի մեջ յոթ տասնյակ կազմակերպություններ են մտնում։ Այս պլատֆորմում աշխատանքային հինգ խմբեր կան, լյւորաքնչյուրը իր ուղղությմաբ ախատումէ նպատեսել բարեփոխումներին։

Ադրբեջանի իշխանությունների կողմից համաժողովի անտեսումը կարելի է և մեծ բան չհամարել, բայց խնդիրը դիտարկվում է ավելի մեծ համատեքստում․ Ադրբեջանում ժողովրդավարությունը զարգացնելու Բրյուսելի ջանքերը արդյունք չեն տալիս։ Բաքուն Արևմուտքին է մեղադրում կողմնակալության, ինչպես նաև հայամետ դիրքորոշում ցուցաբերելու համար, չնայած ինքն է ռազմական գործողության դիմել, որի հետևանքով Արցախը հայաթափվեց։

Ադրբեջանի եվրոպական ուղղությունը կամ այդ ուղղությանը խոչընդոտելու փորձերը դիտարկվում են նաև հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու տեսանկյունից։

Քաղաքագետ Ահմեդ Ալիլին «Թուրանին» տված մեկնաբանությունում նշում է, Հայաստանը, տեսնելով, որ Ռուսաստանը չի կատարում իր դաշնակցային պարտավորությունները, բնականաբար սկսեց համագործակցել ԱՄՆ-Եվրոպա հարթակում, որին միացավ նաև Ադրբեջանը և հասավ զգալի հարջողությունների։

«Եվրոպական պլատֆորմի բանակցությունների շրջանակում է Հայաստանի վարչապետը ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությւնը»,- նշել է ադրբեջանցի քաղաքագետը, ընդգծելով, որ Բրյուսելը դժգոհ է մասնակցել ադրբեջանական կողմից, որովհետև չհաջողվեց, որ Ադրբեջանն էլ իր կողմից ճանաչի Ղարաբաղի հայերի հատուկ իրավունքներն ու անվտանգությունը։ Ահմեդ Ալիլիի կարծիքով՝ Հայաստանը կարող է շարունակել թեքվել դեպի եվրոպական պլատֆորմ, իսկ Ադրբեջանը ձգտում է ակտիվացնել «3+3» ձևաչափը։

Արևմուտք-Ադրբեջան հարաբերություններում սուր են մնում նաև մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության հարցերը։ Պաշտոնական Բաքուն անտեսում է քաղաքացիական պլատֆորմի երկու անդամների՝ Բախտիյար Հաջիևին և Գուբադ Իբադօղլուին ազատ արձակելու Արևմուտքի կոչերը։

Ավելին, ակտիվիների, քաղաքական գործիչների ձերբակալություններն Ադրբեջանում կանոնավոր շարունակվում են։ Ժողճակատի անդամ Էլբեյ Քերիմլին օգոստոսին անհետացել էր, հիմա պարզվել է, որ նա ձերբակալված է և մեղադրվում է թմրանյութ պահելու համար։ Ազգային ճակատ կուսակցությունից ասել են, որ գրեթե երկու ամիս նրանից ոչ մի լուր չունեին, որևէ տեղեկատվություն չէին տրամադրում նաև իրավապահ մարմինները, և միայն երեկ անծանոթ մի մարդ զանգահարել ու հայտնել է, որ ընդդիմադիր գործիչը գտնվում է Բաքվի թիվ մեկ մեկուսարանում։ Ըստ ադրբեջանական կազմակերպությունների՝ երկրում ավելի քան 200 քաղբանտարկյալ կա։





Губернаторы России
Москва

Собянин объявил о начале испытаний беспилотного трамвая в городских условиях и запуске виртуальной карты «Тройка»





Москва

НАЛОГИ С ЗАРПЛАТ И НДС МОГУТ ОТМЕНИТЬ?! Государственная Дума и Правительство РФ оптимизируют налоги.


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин. Главное за день



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Сергей Лазарев

Сергей Лазарев представил эротический перфоманс на нижегородском концерте




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

В ОЭЗ «Технополис Москва» выпустили серию автомобилей для участия в чемпионате кольцевых гонок

«Евро-Футбол.Ру»: «Спартак» никогда не интересовался Сафоновым

Резидент ОЭЗ «Технополис Москва» выпустил серию автомобилей для кольцевых гонок


WTA

Камилла Рахимова вышла в полуфинал турнира WTA-250 в Рабате



Новости Крыма на Sevpoisk.ru


Архангельск

Почти 13 млрд рублей вложено в строительство и ремонт дорог Архангельской области в 2023 году



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России