Քրեակատարողական ծառայողները կանխել են դրոնի միջոցով զգալի քանակությամբ թմրամիջոցների և այլ արգելված իրերի ներթափանցումը հիմնարկ
Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 00։55-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դիտաշտարակներից մեկում ծառայություն իրականացնող պահպանության ապահովման բաժնի ծառայողը զեկուցել է, որ լսել է անօդաչու թռչող սարքի (դրոնի) ձայն, այնուհետև՝ առարկայի վայր ընկնելուն նմանվող ձայն։ Հերթապահ խմբի ծառայողներն անմիջապես մոտեցել են նշված վայր՝ դիտաշտարակի քողարկող պատի և արգելապատնեշի մեջտեղի հատված, և իրականացրել են տեղանքի զննություն, որի